Հնարավորինս աջակցելով Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման գործընթացում բնապահպան ակտիվիստների գործունեությանը և հայտնելով խնդրին համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամությունս` միևնույն ժամանակ կոչ եմ անում նախաձեռնության մասնակիցներին...
Ընդունելով «Քաղաքացիական արդար և անկախ դատարանի» հեղինակությունը, վստահելով դրա անկախությանն ու անկողմնակալությանը, իրավական եզրակացության և վճռի հիմնավորվածությանը, հաշվի առնելով նաև բազմաթիվ այլ Էական նշանակություն ունեցող հանգամանքներ՝...
Հայտնի հասարակական գործիչները կոչ են անում իրենց վրա վերցնել անօրինական օբյեկտների ապամոնտաժման աշխատանքները, եթե երկու շաբաթվա ընթացքում իշխանությունները չկատարեն բնապահպանների պահանջները:
Մաշտոցի այգու խնդրի շուրջ համախմբված հարգելի ակտիվիստներ, հարգելի երևանցիներ, Սույն նամակով Նորվեգիայի հայերս զորակցություն ենք հայտնում ձեր բնապահպանական նախաձեռնությանը:
Այսօր լրանում է Մաշտոցի պուրակի տաղավարապատման դեմ քաղաքացիական պայքարի 40- րդ օրը, ինչպես նաև՝ քաղաքապետարանին ուղղված՝ տաղավարների ապամոնտաժման պահանջի տասնօրյա ժամկետի 3-րդ օրը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել են Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ-ի հարակից պուրակի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:
Մաշտոցի պուրակում վերջին օրերին ընթացող իրադարձությունները վկայում են, որ փորձ է արվում Երևանի քաղաքապետի և ՀՀ կառավարության անօրինական որոշումների դեմ քաղաքացիների պայքարին ուղղված գործընթացը տեղափոխել ոստիկանություն-հասարակություն հարաբերությունների...
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը մարտի 17-ին մասնակցել է ՀՀ ոստիկանություն կազմակերպած քննարկմանը, որին մասնակցում էին ոստիկանության ավելի քան 10 պաշտոնյաներ, այդ թվում` ոստիկանության պետի տեղակալ Ա.Օսիկյանը, Ռ.Մելքոնյանը,...
Այսօր Մաշտոցի պուրակում Հանրային դատարանը բավարարեց անհատ քաղաքացիների և քաղաքացիական նախաձեռնությունների հայցը: