ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը սկսել է զբաղվել Վարդենիսի հոգեբուժարանի մասին «Հետքի» հրապարակած փաստերով: Վերահսկողական ծառայության աշխատակիցները այսօր մեկնել են Վարդենիս` տեղում խնդիրը ուսումնասիրելու:
Վարդենիսի հոգեբուժարանի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը հոգեկան հիվանդներին տարել է բարձրադիր Ներքին Շորժա գյուղ եւ ստիպում է անասուն պահել: Հոգեկան հիվանդներն այստեղ կովեր եւ ոչխարներ են պահում, խնամում նրանց, կթում:
Մերժվածները. Վարդենիսի հոգեբուժարան (2001)