Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ծառայություններից հնարավորության դեպքում օգտվել առցանց եղանակով
Հայաստանի արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով, իր ծառայություններից հնարավորության դեպքում օգտվել առցանց եղանակով։
«Հարգելի քաղաքացիներ,
Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով պայմանավորված` խստիվ հորդորում ենք ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ծառայություններից հնարավորության դեպքում օգտվել առցանց եղանակով:
ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգում էլ-ստորագրության առկայության դեպքում առցանց հասանելի են հետեւյալ ծառայությունները՝
- անհատ ձեռնարկատիրոջ սկզբնական պետական հաշվառում,
անհատ ձեռնարկատիրոջ անձնագրային տվյալների փոփոխություն, - նմուշային ձևի փաստաթղթերով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սկզբնական գրանցում և
ընկերության գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տվյալների փոփոխություն, - Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից տեղեկատվության ստացումը նույնպես կարող եք իրականացնել առցանց տարբերակով:
Գործակալությանն ուղղված այլ տեսակի դիմումները կարող եք ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեով:
Հրատապ հարցերի և համակարգից օգտվելիս խնդիրների լուծման նպատակով կարող եք զանգահարել +374 (10) 201445 հեռախոսահամարով»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել