HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած պատանու դին հայտնաբերվել է

Այսօր ժամը 11:10-ին Սարսանգի ջրամբարից հայտնաբերվել է նաև Մարտակերտի շրջանի Վ.Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչ՝ Դ.Ս.-ի դին:

Նշենք, որ հուլիսի 3-ին ժամը 21:20-ին Արցախի Արատակարագ իրավիճակների պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնից տեղեկություն էր ստացվել, որ շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Է.Ա.-ն՝ ծնված 2009 թվականին և Դ.Ս.-ն՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել Սարսանգի ջրամբարում: 

Է. Ա.-ի դին հայտնաբերվել էր ջրամբարից և շտապ օգնություն մեքենայով տեղափոխվել Գետավանի տեղամասային հիվանդանոց: 

Փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման անձնակազմի անդմաներն այսօր հայտնաբերել են նաև անչափահաս բնակիչ՝ Դ.Ս.-ի դին:

Ցամաքից 10 մետր հեռավորությամբ, 3մ խորությամբ, մյուս ջրահեղձ եղած պատանու դիակի հայտնաբերման տարածքից մոտ 100 մետր հեռավորության վրա:

 
 
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter