HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանում և Գավառում խստացված ստուգումներ են. ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները սննդի շղթայի օբյեկտներում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից շարունակվում են մշտադիտարկումները հանրապետության բոլոր մարզերի, ինչպես նաև մայրաքաղաքի իրացման ցանցում, հանրային սննդի կազմակերպություններում ու սննդամթերքի արտադրություններում:

Այսօր Գեղարքունիքի մարզի Սևանի և Գավառի սննդի շղթայի օբեկտներում ՍԱՏՄ խստացված ստուգումների արդյունքում հայտնբերվել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ հետևյալ պահանջների խախտումներ՝ անձնակազմը պատշաճ չի կրել դիմակ և ձեռնոցներ, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններում եղել են թերացումներ:

Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը այսուհետ էլ հետամուտ է լինելու կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված պարետի որոշումների պահանջների կատարմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter