HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապան քաղաքում այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին՝ ժամը 14։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան թաղամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։47-ին, մարվել՝ 20։51-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter