HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էջմիածին-Մարգարա ճանապարհին ավտովթարի հետևանքով մարդ է մահացել

Հուլիսի 8-ին` ժամը 05։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են ՎԱԶ-2106 (վարորդ՝ Արթուր Հ, ծնված 1980 թ) և Mercedes E230 (վարորդ՝ Ռազմիկ Գ, ծնված 1963 թ) մակնիշների ավտոմեքենաները Ռազմիկ Գ-ն տեղում մահացել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Mercedes E230 մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արմենուհի Գ-ն (ծնված 1965 թ) և Սոֆիկ Գ-ն (ծնված 1966 թ) հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ Արմենուհի Գ-ն ճանապարհին մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և դին մոտեցրել շտապօգնության մեքենային։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter