HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սևանի բնակիչների մոտ հայտնաբերվել են ատրճանակ ու թմրամիջոցներ

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հարուցված քրեական գործերի շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության, Սևանի բաժնի և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Սևանում բնակվող երկու տղամարդ ապօրինի զենք և թմրամիջոցներ են պահում։

Հուլիսի 7-ին նրանք հայտնաբերվել են, և դատարանի որոշմամբ խուզարկություններ կատարվել նրանց առանձնատներում և օժանդակ շինություններում։ 41-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել է 34 գրամից ավելի մարիխուանայի նմանվող մանրացված, չորացված զանգված, ինչպես և կանեփի չորացված ցողուններ ու կակաչի չորացված գլխիկներ՝ ընդհանուր 75 գրամից ավելի քաշով։ 49-ամյա տղամարդու մեքենայի խուզարկությամբ էլ հայտնաբերվել է առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, ինչպես և տարբեր դեղահաբեր։

Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter