Մ-2 միջպետական ճանապարհի 9,6 կմ երկարությամբ հատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 82+000-կմ 91+600 հատվածի (երկարությունը՝ 9.6 կմ) հիմնանորոգման աշխատանքների պատճառով կմ 84+600-կմ 87+200 հատվածը ժամանակավորապես փակ կլինի։ Այս մասին հաղորդում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Փակ հատվածը շրջանցելու համար առաջարկվում է երթևեկության անվտանգության ապահովման սխեմա՝ շրջանցիկ ճանապարհահատված։
Շինաշխատանքներ իրականացնող կապալառու կազմակեպությունը՝ «Քարավան» ՍՊԸ-ն‚ հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացնելու է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի, անվտանգության տարրերի իրականացում, նշանների, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։
Հիմնանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքն է 1 մլրդ ՀՀ դրամ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել