HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճապոնիան ավիգան դեղամիջոց է ուղարկել Հայաստան

Քանի որ COVID-19-ի բուժման վերջնական դեղամիջոցը դեռ չի մշակվել, աշխարհի շատ երկրներ արդեն կիրառում են գոյություն ունեցողները՝ մահացության սրացումը կանխելու համար, վիրուսի վերարտադրությունը ճնշելու միջոցով: Այս պահի դրությամբ, ավիգանը (ֆավիպիրավիր) այդ օրինակներից մեկն է, որը ակտիվ հետաքրքրություն է առաջացրել: Հայաստանի խնդրանքով Ճապոնիան հուլիսի 22-ին Ճապոնիայի կողմից պատրաստված ավիգան դեղամիջոցի նվիրատվություն է կատարել, որը պետք է օգտագործվի մոտ 100 հիվանդի համար: Այս մասին հաղորդում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը:

Ակնկալվում է, որ դեղամիջոցը հայ բժշկական մասնագետների կողմից առավել արդյունավետ կօգտագործվի և կնպաստի COVID-19-ի կլինիկական հետազոտության հետագա առաջխաղացմանը` այդպիսով այդ գործընթացով նպաստելով ավելի շատ հիվանդների վերականգնմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter