HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ն կբողոքարկի առաջին ատյանի դատարանի վճիռը

«Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ն անօրինական և անհիմն է համարում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ աշխատակիցների փոխհատուցման վճարման հայցի վերաբերյալ: Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերության 100 աշխատակիցների հայցն ընդդեմ ընկերության, որով վերջիններս պահանջում էին վճարել 12 տարվա ընթացքում իրենց արտաժամյա աշխատանքի գումարն ու չվճարված աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող տույժը։

«Ընկերությունը անշեղորեն պահպանում է աշխատանքային օրենսդրության պահանջները, ժամանակին և ամբողջությամբ վճարում է իր աշխատողներին աշխատավարձը, օրենքով սահմանված բոլոր հավելավճարները և փոխհատուցումները:

Առաջին ատյանի դատարանի որոշումը պարտադիր կարգով կբողոքարկվի վերադաս դատական ատյանում»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter