HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարները կանխել են 23-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունիսի 2-ին, ժամը 22:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Երևանի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի տանիք․ առկա է ինքնասպանություն գործելու վտանգ։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ քաղաքացի Ա․ Ս․-ն (ծնված 1999 թ.) փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով շենքի տանիքից։

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter