HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ կուղարկի Հայաստան

Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը կարիքների գնահատման խումբ կուղարկի Հայաստան։

Այցի նպատակն է՝ գնահատել իրավիճակը սահմանամերձ որոշ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի հիման վրա և փորձաքննություն իրականացնել՝ անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում։

«Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական թիմը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարածքներ և խորհրդակցություններ կանցկացնի համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում միջազգային գործընկերների հետ»,-ասված է ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Հայաստանում էր ԵՄ քաղաքացիական առաքելության տեխնիկական խումբը՝ նախապատրաստելու առաքելության ժամանումը հոկտեմբերի վերջին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter