HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Ինչ ընտրական օրենսգրքով էլ անցնեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ժողովրդի հաղթանակն անխուսափելի է»

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագծի քվեարկության տապալմանը:

«Առաջարկվող փոփոխություններն ընտրական օրենսգիրքն առավել ժողովրդավարական դարձնելու նպատակ ունեին, և Ընտրական օրենսգիրքը առավել պարզ դարձնելու նպատակ ուներ: Իմ քաղաքական գնահատականը հետևյալն է՝ ԱԺ-ն ևս մեկ անգամ ի ցույց դրեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, որովհետև այսօրվա քվեարկությունը ցույց է տալիս իրերի իրական դրությունը, երբ խորհրդարանական մեծամասնությունը և նրա կողմնակիցներն ամեն ինչ անում են սաբոտաժի քաղաքականություն իրականացնելու համար»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ նախագիծը չընդունվեց 56 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ այս քայլերով խորհրդարանական մեծամասնությունը փորձում է արտահերթ ընտրությունները վերածել ռևանշի գործիքի:

«Ես ուզում եմ ասել հետևյալը, եթե անգամ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան գործող ընտրական օրենսգրքով, դա միևնույն է որևէ բան չի փոխում, որովհետև ժողովրդի հաղթանակն անխուսափելի է, վերադարձ անցյալին չկա ու չի լինելու, այնպես որ ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում իրապես պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կոչ եմ անում իշխանափոխությունը հասցնել իր վերջնական հանգրվանին, ինչ ընտրական օրենսգրքով էլ անցնեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ժողովրդի հաղթանակը անխուսափելի է, և վերադարձ անցյալին չի լինելու. սկզբունքորեն շարունակվելու է պայքարը ապօրինությունների ու կոռուպցիայի դեմ: Էնպես որ ժողովուրդ ջան, դուխով, հեղափոխությունը հասնելու է իր վերջնական հանգրվանին. դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդանական ընտրություններ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter