Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հերթական սրման ֆոնին Գազայի հատվածում ներքին տեղահանվածների թիվը հասել է 1 միլիոնի: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։
Իսրայելը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին այդ երկիրը շտապ լքելու կոչ է արել։ Հայտարարությունը TACC գործակալության փոխանցմամբ տարածել է Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը։
Նրա խոսքով՝ կատարվածի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ընդ որում, պաշտոնյան որևէ մեկի վրա պատասխանատվություն չի դրել բուժհաստատությանը հարվածելու համար։
Ռուսաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները հոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու դիմում են ներկայացրել՝ Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածի պատճառով։
Հորդանանը չեղյալ է հայտարարել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ հոկտեմբերի 18-ին նախատեսված քառակողմ գագաթնաժողովը։ Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաընկերությունը՝ հղում անելով այդ երկրի արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադիին:
Պաղեստինյան «Համաս» խմբավորման ներկայացուցիչների հրթիռակոծության մեջ մեղադրում են Իսրայելին։ Իսրայելն էլ իր հերթին հայտարարել է, որ հրթիռակոծության պատասխանատուն «Իսլամական ջիհադ» խմբավորումն է։
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը հնարավոր է երկու պետությունների ստեղծման միջոցով։ Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ ինքը ԱՄՆ նախագահի պաշտոնի միակ հավակնորդն է, որն ի վիճակի է Իսրայելին պաշտպանելու ագրեսիայից: Այդ մասին գրում է The Hill-ը։
Ինչպես նշվում է, «Համաս»-ի բարձրաստիճան անդամը զոհվել է Գազայում օպերատիվ շտաբին ՑԱԽԱԼ-ի կործանիչների հարվածի հետևանքով, որտեղից խմբավորումը կառավարում էր իր օդային հարվածները։