ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը: Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը։
Հութիների ներկայացուցիչը նաև ասել է, որ խմբավորումն այսուհետ «օրինական թիրախներ» է համարում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բոլոր ռազմանավերը՝ հունվարի 12-ի գիշերը Եմենին հասցված զանգվածային հարվածների պատճառով:
Գալանտի խոսքով՝ դրանից հետո Գազայի հյուսիսային հատվածում կսկսվի պատերազմի «հաջորդ փուլը»: Ընդ որում, Իսրայելի պաշտպանության նախարարը կոնկրետ ժամկետներ չի նշել:
Լիբանանի կառավարությունը կարգադրել է մի քանի գերատեսչություններ բերել բարձր պատրաստվածության վիճակի՝ Իսրայելի հետ հնարավոր պատերազմի մեկնարկի պատճառով։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 23 հազարը։ TACC գործակալության փոխանցմամբ՝ նման տվյալներ է ներկայացրել Գազայի հատվածի ԱՆ-ն։
Reuters-ը գրել էր, որ խոսքը «Ռադվան» էլիտար ստորաբաժանման հրամանատարներից մեկի մասին է, իսկ հարվածի հետևում, ենթադրաբար, կանգնած է Իսրայելը։
Իսրայելի պաշտպանության բանակը երկրորդ օրն անընդմեջ գործողություններ է իրականացնում Հորդանան գետի արևմտյան ափին։ Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Պատճառը Բեյրութում Իսրայելի կողմից շարժման փոխղեկավարի սպանությունն է։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթվա վերջից մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ հետաձգել է Իսրայել իր այցը: Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին: