Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն լիբանանյան Հեզբոլահ շարժմանը կրկին զգուշացրել է չմտնել Իսրայելի դեմ պատերազմի մեջ: Նա սպառնացել է, որ դա կհանգեցնի Լիբանանի կործանմանը:
Նույն օրը Մակրոնը Դուբայից մեկնել է Կատարի մայրաքաղաք Դոհա՝ այդ երկրի առաջնորդ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հանդիպման և Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի բանակցությունների վերսկսման քննարկման համար։
Դեկտեմբերի 1-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ զոհվել է պաղեստինցի 54, իսրայելցի՝ 4 և լիբանանցի 3 լրագրող։
Իսրայելցի պաշտոնյաները հոկտեմբերյան հարձակումից ավելի քան մեկ տարի առաջ փաստաթղթեր էին ստացել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման՝ Իսրայելի տարածք ներթափանցելու ծրագրերի մասին, սակայն դրանց լուրջ չեն վերաբերել՝ համարելով չափազանց հավակնոտ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո հայտնել է, որ դրական է գնահատում ՀԱՄԱՍ-ի հետ՝ Գազայի հատվածում հումանիտար դադարի մասով պայմանավորվածության երկարաձգման հնարավորությունը։
Թուրքիան կարծում է, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հարցում որոշումները պետք է լինեն հավաքական։ Այդ մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը, իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքով, հիասթափություն կունենա, ինչպես Ղարաբաղյան հակամարտությունում դա եղել է Հայաստանի հետ։
ՀԱՄԱՍ խմբավորումը կորցրել է Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ մեկնաբանելով Գազայի հատվածում իսրայելական բանակի առաջխաղացումը։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը կարող է արագ կազմակերպվել, սակայն դա առայժմ օրակարգում չկա: Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։