Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ դատարան ներկայանալուց հրաժարվում են նաև զոհվածների ծնողները, քանի որ չեն հավատում, որ իրենց որդիները զոհվել են։
«Երեք օր է տևում էս պրոցեսը, լսում ենք հոկտեմբերի 22, դուրս ենք գալիս Կարմիր խաչն է դիմավորում, ռուս զինծառայողները ինչ որ ադրբեջանցիներ ու հայեր։ Մեզ գտան»:
2020թ. հոկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 20-ը շրջափակման մեջ մնացած զինծառայող Ռուսլան Թումանյանը դատարանում մանրամասներ ներկայացրեց Խուռհատ սարի վրայից անկազմակերպ նահանջի և շրջափակման մեջ հայտնվելու վերաբերյալ։
«Հարգելի պետություն, ես իմ երեխուն քեզ եմ վստահում, բա վստահել եմ ձեզ, վստահել եմ քեզ, ո՞ւր ա երեխես, արա։ Սրա նմաններին դատեք»։
Երբ ադրբեջանցիները հայտնաբերել են թաքնված զինծառայողների խմբին, նրանց սպանելիս նաև նռնակ են նետել, քանի որ մյուս զինծառայողներից մեկի գլուխը չկար, մյուսինը՝ քիթը։
Մնալով առանց գումարտակի հրամանատարի և տալով կորուստներ՝ զինծառայողներն իջել են սարից։ Նրանց մի մասը, չիմանալով որ Հադրութ քաղաքը գրավված է, գնացել է հենց այդ ուղղությամբ և զոհվել։
Ըստ վկայի՝ հոսպիտալում գտնվելու առաջին օրը նա հանդիպել է Իշխան Վահանյանին։ Նշում է, որ Վահանյանը «ոտքի վրա էր, ոնց որ մի քիչ կաղում էր», սակայն վկան Վահանյանին չի հարցրել՝ ինչպես է հայտնվել Խնձորեսկի հոսպիտալում, Վահանյանը նույնպես նրանից չի հարցրել։
-Փաստորեն ես իմ տղային չե՞մ թաղել։ -Ձեր տղան ո՞վ է։ -Նարեկը Ղազարյան։ -Ճանաչում եմ, Ձեր տղան իմ ձեռքերի մեջ ա զոհվել։
Դատախազ Գևորգ Ավետիսյանը նիստին տեղեկացրեց՝ սպայակազմի անգործության վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։