Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Ֆլորիդա նահանգում կհանդիպի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Ռուսական զորքերը հուլիսի 8-ի առավոտյան զանգվածային հարվածներ են հասցրել Կիևին և Ուկրաինայի մյուս քաղաքներին։ Վերջին տվյալներով՝ միայն Կիևում կա 10 զոհ և 35 վիրավոր։ Հարվածի տակ է հայտնվել նաև ուկրաինական մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, ով Պեկին է ժամանել Ուկրաինայում խաղաղության հաստատման իր առաքելության շրջանակներում։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։
Ուկրաինան Էստոնիայից ստացել է փոքր հեռահարության Mistral զենիթահրթիռային համալիրներ և դրանց հրթիռները։ Այդ մասին հայտնում է Էստոնիայի պաշտպանության նախարարությունը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հնարավոր է համարել խաղաղության բանակցությունների վերաբերյալ ուկրաինական կողմի առաջարկները միջնորդների միջոցով Ռուսաստանին փոխանցելու տարբերակը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հավաքական հանդիպում կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
Օրբանի մամուլի քարտուղար Բերտալան Խավաշին հայտարարել է, որ Մոսկվայում Հունգարիայի կառավարության ղեկավարը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մամուլի քարտուղարի խոսքով՝ Օրբանը Մոսկվա է ժամանել «իր խաղաղապահ առաքելության շրջանակներում»։
ՌԴ արևմտյան շրջանային երկրորդ զինվորական դատարանը հեռակա կարգով 14 տարվա ազատազրկման է դատապարտել ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին։ Այդ մասին հայտնում է SOTAvision-ը։
Գերասիմովին և Շոյգուին կասկածում են ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ։