Ռուսական զորքերը մարտի 13-ի գիշերն անօդաչուներով հարձակվել են Ուկրաինայի Սումիի մարզի վրա։ Մարզային իշխանությունները հայտնում են, որ անօդաչուներից մեկը հարվածել է հինգհարկանի բնակելի շենքին։ Ըստ առկա տվյալների՝ վնասվել է 30 բնակարան։
Ռուսական զորքերը մարտի 8-ի գիշերը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ 37 հարվածային անօդաչու, С-300 զենիթահրթիռային համալիրի մեկ հրթիռ և Х-59 տեսակի ավիացիոն երկու հրթիռ են արձակել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի կնշանակի Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը՝ մարտի 8-ին կայցելի Թուրքիա։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում և Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցում Երևանը Մոսկվայի դաշնակիցը չէ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է Ուկրաինա այցելել մինչև մարտի կեսերը: Այդ մասին նա հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է Դոնեցկի մարզի Ավդեևկա քաղաքից ուկրաինական զորքերի դուրսբերման մասին:
Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայի հիմնախնդիրը, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և Կորեական թերակղզում տիրող իրավիճակը։
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է մոտ 60 000 ռուսաստանցի զինվորական, իսկ վիրավորների թիվը 3-4 անգամ ավելի է։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Պենտագոնի անանուն աղբյուրին։