Ուկրաինան իր վերահսկողության տակ է վերադարձրել Սև ծովում գազի և նավթարդյունահանման հարթակները, որոնք հայտնի են որպես «Բոյկոյի աշտարակներ»։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական հետախուզությունը։
Ուկրաինայի գերագույն ռադան պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Ռուստեմ Ումերովի թեկնածությունը։ Այդ մասին հայտնել է «Ձայն» խմբակցության անդամ Յարոսլավ Ժելեզնյակը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Այդ մասին հայտնում է Европейская правда-ն։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ սեպտեմբերի 5-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են անօդաչուներ, որոնք փորձում էին հարձակվել Մոսկվայի վրա։
ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ սեպտեմբերի 4-ի գիշերը Սև ծովի ավազանի հյուսիս-արևմտյան մասում ռուսական զինուժը խոցել է Ուկրաինայի զինված ուժերի 4 մոտորանավակ:
Սեպտեմբերի 4-ի գիշերը ռուսական զորքերը իրանական արտադրության Shahed անօդաչուներ են արձակել Ուկրաինայի Օդեսայի մարզի հարավային շրջանների ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈւ «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը։
Ալեքսեյ Ռեզնիկովը կթողնի Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնը։ Այդ մասին սեպտեմբերի 3-ին իր երեկոյան ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ռեզնիկովի փոխարեն Ուկրաինայի նախագահն առաջարկել է Ռուստեմ Ումերովի թեկնածությունը։
Ուկրաինայի զինված ուժերը հարավային ռազմաճակատում ճեղքել են ռուսական զորքերի երեք պաշտպանական գծերից առաջինը, որն առավել ամրացվածն էր: Այդ մասին «Տավրիա» խմբավորման հրամանատար, Ուկրաինայի ԶՈւ գեներալ Ալեքսանդր Տարնավսկին։
Ռուսաստանը տարբեր միջոցներով դիմում է հարևան երկրների քաղաքացիներին ու Կենտրոնական Ասիայի երկրներից միգրանտներին, որպեսզի հավաքագրի նրանց՝ Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցելու համար։ Ի թիվս այլ երկրների նշվում է նաև Հայաստանը։