ՌԴ զինված ուժերը օգոստոսի 24-ի գիշերը հրթիռակոծել են Դնեպրը։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա՝ Ուկրաինայի անկախության օրվա տոնակատարություններին մասնակցելու և նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների համար։
Ինչպես հայտնել է Օդեսայի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, հարձակման թիրախում, որը շարունակվել է շուրջ երեք ժամ, եղել են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները։
Օգոստոսի 22-ի գիշերը ռուսական զորքերը հրթիռակոծել են Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքը։ Այդ մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքում խոցվել է ուկրաինական զինված ուժերի կողմից արձակված 4 հարվածային անօդաչու, որոնցից երկուսը Ուկրաինային սահմանակից Բրյանսկի մարզում, իսկ մյուս երկուսը՝ Մոսկվայի մարզում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի օրը՝ օգոստոսի 21-ին կայցելի Հունաստանի մայրաքաղաք Աթենք՝ մասնակցելու ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովին։ Այդ մասին Европейская правда-ի փոխանցմամբ հայտնել է սերբական N1 հեռուստաընկերությունը։
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Մերձմոսկվայում երկու անօդաչուի խոցման մասին։ Դրանք ընկել են Մոսկվայից արևմուտք՝ տեղի ժամանակով մոտ 06:50-ին և 08:16-ին։ Տեղեկատվությունը հաստատել է նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ղրիմի կամրջի շրջանում ռուսական ՀՕՊ ուժերը խոցել են երկու հրթիռ։ Այդ մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ Վերջինիս տվյալներով՝ կամուրջը չի վնասվել։
Օգոստոսի 12-ի գիշերը Ղրիմը ենթարկվել է 20 անօդաչուների հարձակման։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։