ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն անվանել է միակ մարդը, ով կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։
Պորտուգալիան դարձել է ՆԱՏՕ-ի անդամ 23-րդ երկիրը, որն իր աջակցությունն է հայտնել Հյուսիսատլանտյան Դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը։ Նախօրեին համանման հռչակագիր էր ստորագրվել Բուլղարիայի կողմից, որտեղ Վլադիմիր Զելենսկին այցելել էր երկու օր առաջ։
Ուկրաինա է վերադարձել «Ազով»-ի հինգ հրամանատար։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսին կարող է այցելել Թուրքիա։
Ռուսաստանի զինված ուժերը հուլիսի 8-ի առավոտյան հրթիռակոծել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկի շրջանի Լիման քաղաքը։ Այդ մասին հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը կարող է քննարկվել միայն ուկրաինական պատերազմի ավարտից հետո։ Այդ մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման 500-րդ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել Սև ծովում գտնվող Զմեինի կղզուց, որը դարձել է ուկրաինական պայքարի խորհրդանիշներից մեկը։
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտարարել է, որ նախօրեին Ուկրաինայի արևմուտքում գտնվող այդ քաղաքի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կժամանի Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, որտեղ հուլիսի 11-12-ը կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։