Զելենսկին բանակցություններ կվարի Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոյի և խորհրդարանի խոսնակ Պետերի Օրպոյի հետ, ինչպես նաև կմասնակցի Ուկրաինա-Հյուսիսային Եվրոպա գագաթնաժողովին։
Ուկրաինայի ԶՈւ-ն Լիմանի ուղղությամբ կարողացել են հետ մղել ռուսական հարձակումները և գերեվարել 10 զինծառայողի, իսկ Բախմուտում տարածքային պաշտպանության ուժերը հակահարձակման են անցել՝ կարողանալով հետ վերադարձնել նախկինում կորցված մի շարք դիրքեր։
Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ են արել հրաժարվել ԲՐԻՔՍ-ի առաջիկա գագաթնաժողովին մասնակցելուց։ Այդ մասին հայտնում է հարավաֆրիկյան The Sunday Times պարբերականը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության հարցերը։ Կայացած հեռախոսազրույցի մասին հայտնել են երկու կողմերն էլ։
Բացի այդ, Կիևին գերմանական օգնության թարմացված ցանկում ներառվել են Mercedes-Benz Zetros ութ բեռնատար և կոնտեյներներով երկու 8х6 բեռնատար ավտոմեքենա։
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը մայիսի 1-ի գիշերը հրթիռակոծել են Ուկրաինայի տարածքը։ Ինչպես հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնին, ընդհանուր առմամբ, արձակվել է 18 հրթիռ, որից 15-ը հաջողվել է խոցել։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալի պաշտոնում նշանակվել է Ալեքսեյ Կուզմենկովը, որը մինչ այդ Ռոսգվարդիայի փոխհրամանատարն էր։ Այդ մասին հայտնել է ռուսական պաշտպանական գերատեսչությունը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է ռուսաստանցի դիվանագետների արտաքսման լուրը։ Այդ մասին հայտնել է գերմանական n-tv հեռուստաընկերությունը՝ հղում անելով գերատեսչությանը։
Ռազվոժաևի խոսքով՝ հարձակումն սկսվել է գիշերը 03:30-ին (Երևանի ժամանակով՝ 04:30-ին)։ Նա նշել է, որ քաղաքում հիմա հանգիստ իրավիճակ է, բայց բոլոր ուժերը գտնվում են մարտական պատրաստության մեջ։