Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Երեւանում
Չարենցավանի թիվ 27/28 ընտրատարածքում քիչ առաջ միջադեպ գրանցվեց:
«Հետքի» տեսախցիկը ֆիքսեց, որ հանձնաժողովի անդամների սեղաններին դրված ջրի բաժակների վրա 2017 թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ կարգախոսն է՝ «Դեպի ապահով Հայաստան»:
Ժամը 12։00_ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 171 գավառցի։
Չարենցավանի 27/28 ընտրատեղամասում ընտրողներն այս պահին ակտիվ են:
Վայոց ձորի Չիվա գյուղի 36/12 ընտրատեղամասում հերթապահություն իրականացնող ոստիկանների համար տրամադրվել է գյուղապետարանի սենյակներից մեկը:
Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի 36/12 տեղամասում ընտրողների թիվը 662 է, որոնցից քվեարկել է 84-ը ժամը 12-ի դրությամբ: ՏԸՀ նախագահ Հրայր Գրիգորյանի փոխանցմամբ՝ պասիվությունը պայմանավորված է անձրեւային եղանակով:
Ավելորդ քվեաթերթիկները ստուգվեցին ըստ համարների և դրվեցին տեղը։
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի 9/16 տեղամասում ժամը 9:50-ի դրությամբ 1667 ընտրողից քվեարկել է 50 ընտրող: Մարդկանց պասիվությունը ՏԸՀ նախագահ Արեն Մանուկյանը պայմանավորում է եղանակային պայմաններով: