«Ես էլ չեմ ուզում, որ իմ խմբում տղա պարի: Ավելի լավ ա աղջիկներ լինեն, ամուսնանան, ոչ թե տղա ա, բանակ գնա ու ես դժբախտ դառնամ»,- նշում է պարուսույցը:
Նվերը 6 զավակներից ավագն է։ Նշանված էր, աշնանը պետք է ամուսնանար։ Տատիկը իր տունը թոռանն էր նվիրաբերել, որ ամուսնանալուց հետո նորապսակներն առանձին ապրեն։ Նվերն արդեն տան վերանորոգման աշխատանքներն էր սկսել։
Անդրանիկի ավագ որդին՝ Գոռը, 2 տարեկան է, փոքրը՝ Մարատը՝ 9 ամսական: Նինայի խոսքերով՝ երեխաները հորը շատ են կարոտում. «Գոռը հեռվում մեքենա տեսնելուն պես վազում ա ու գոռում՝ պապա՜, պապա՜: Դժվար ա, որ տեսնում ես՝ երեխեն ուրիշի հետևից ա պապա կանչում»:
«Էս ծաղիկները Մհերս իր ձեռքով ա մշակել։ Սիրում էր բնություն, ծաղիկներ։ Հարևանները գալիս էին, թե Մհեր ջան, արի մեր ծաղիկներն էլ ձևավորի, էլի»,- տուն ուղեկցելիս` Մհերի մշակած ծաղիկներն է ցույց տալիս հայրը՝ Արամայիս Երզնկյանը։
«Մարզված, շատ կոփված տղա էր… Իմ էրեխուն ես միշտ պտի լուսավոր հիշեմ: Մենք չենք պատրաստե, որ գնա, զոհվի, պատրաստել ենք, որ անի էն, ինչ իրանից հասնում ա: Երբեք չեմ ասում, որ իմ տղեն գնաց, հանուն հայրենիքի զոհվավ, կռվի մեջ առանց զոհերի չի լինում, հիմի էտել...
«Մամ, արի գնանք մեր տուն, որ պապան գա»,- ամեն առավոտ հենց այս խոսքերով է դիմում մայրիկին Ազնվաձորում՝ պապիկի տանը ժամանակավորապես բնակվող 3-ամյա Անին՝ ապրիլի 6-ին Քարվաճառում զոհված Կարեն Դավթյանի դուստրը:
Հարևաններն ասում են, որ հետագա սերունդները պետք է իմանան Ռոբերտ Աբաջյանի մասին: Նրանք առաջարկում են ոչ միայն իրենց փողոցը, որ փոքր է, այլև մի մեծ պողոտա անվանակոչել հերոսի անվամբ: «Հա, մենք իմացանք, բայց մեր թոռներն էլ պիտի իմանան այս պատմությունը»,-...
Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը նոյեմբերի 16-ին կդառնար 20 տարեկան: Երկու օր առաջ նրա ուսանողական միջավայրում էինք՝ բժշկական համալսարանի քոլեջում: Ռոբերտի մասին խոսելիս նրանց ձայնը փոխվում է, աչքերը տրորում են, հայացքը փախցնում են, արցունքների միջից...
Ես չգիտեմ, թե զոհված զինվորների ծնողներին հանդիպելիս ինչ հարց կարելի է տալ, որ ավելի չցավեցնես նրանց: Սա միակ պատճառն է, որ ինձ ետ պահեց Ռոբերտենց տուն գնալուց: Լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի հետ որոշեցինք երեք մասից պատմություն գրել Արցախի հերոս...