Երբ կանայք, փակելով իրենց խոհանոցները կամ աշխատատեղերը, իջնում են փողոց, սկզբում`կնոջ ու մայրական բնազդով իջնում են պաշտպանելու։ Նրանք հայտնվում են մայթերին ու փողոցներում, որտեղ բռնություն է կատարվում։ Սա չկառավարվող բնազդ է։
Որ ժապավենը հետ ես պտտում, պատկերացնում ես, թե ինչ դժվար պիտի լիներ յոթանասունակններին ու ութսունականներին «Արագիլի» հատկապես այդ մասում ազատ սեղան գտնելը:
«Նասոսնոյե»-ն Սումգայիթի արևմտյան մասում է: Նասոսնոյեում տեղակայված էր խորհրդային զորամասերից մեկը: Երբ քաղաքում ջարդերն ավարտվել են, ողջ մնացած հայերին խորհրդային բանակը տեղափոխել է այստեղ՝ երկու օր Սումգայիթի քաղկոմի շենքում պահելուց հետո:
«Պետությունը մեզ քաղաքացի սարքելու նպատակ չուներ, մեզ հասցեագրված ֆինանսական օգնությունների կողոպուտն արգելելու նպատակ չուներ, արդարություն հաստատելու նպատակ չուներ, առհասարակ չկար մարդու արժանապատվության ու բարեկեցության նպատակ»:
Մինչ մայրս արտասանում էր արգելքի` իր իմացած բոլոր թևավոր խոսքերն ու ասույթները, հայրս ասաց․ «Տաք շոր վերցրու հետդ»
Առողջապահությունը, կրթությունը, մշակույթը զգուշանում են գերակշռող մեծամասնությամբ՝ նախկին «սլեսարների» ու տեխնիկում ավարտածների կամ չավարտածների հավաքին գնահատական տալուց:
«The fish is my friend too», he said aloud...»,- թելադրեց անգլերենի դասախոս ընկեր Գալստյանը` 1987թ-ի սեպտեմբերի մեկին` հայ բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի առաջին դասին, հատու մտնելով լսարան ու կտրուկ բացելով Հեմինգուեյի հատորը:
1988-ի փետրվարի քսանին տնից դուրս եմ եկել ու վերադարձել եմ երկու տարի անց:
Երբ զորակոչի հարցերով բողոքարկման հանձնաժողով է ներկայանում զորակոչիկը` հոր և մոր ուղեկցությամբ, իսկ երբեմն նրանց միանում է նաև տատիկը, սա նախանշում է մեծ հարցեր, ու անլուրջ վերաբերել չի կարելի: