Հայ ազգային կոնգրեսը սատարում է Մաշտոցի պուրակի ակտիվիստներին եւ դատապարտում նրանց նկատմամբ ոստիկանական ապօրինությունները։ Կատարվածի անմիջական մեղավորը, սակայն, իշխող վարչախումբն է Ս. Սարգսյանի գլխավորությամբ
Նախօրեին Մաշտոցի պուրակում բախումները ոստիկանության և ակտիվիստների միջև «երջանիկ» ավարտ ունեցան:
Այսօր բնապահպանական խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիներ շուրջօրյա նստացույց հայտարարելու նպատակով փորձել են վրան տեղադրել Մաշտոցի պուրակում, ինչին ոստիկանությունը արձագանքել է անհամաչափ ուժ կիրառելով նրանց հանդեպ:
Այս պահին Եղիա Ներսեսյանն ու Գևորգ Սաֆարյանը բժշկական հսկողության են ենթարկվում: Գևորգի մոտ ձեռքի վնասվածք է. կասկածվում է կոտրվածք, իսկ Եղիայի մոտ՝ կողոսկրերի վնասվածք: Վնասված է նաև Արմեն Հովհաննիսյանի ոտքը:
Այստեղ կարող եք դիտել լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանի ֆոտոռեպորտաժը այսօր Մաշտոցի այգու իրադարձությունների վերաբերյալ:
Այսօր` 29.04.2012-ին, Մաշտոցի պուրակում ոստիկանության կողմից ակտիվիստների նկատմամբ կիրառած բռնությունները, վայրագությունները և մարդու իրավուքնների կոպիտ խախտումները վկայում են այն մասին, որ 2008 թ. մարտի 1-ից ի վեր ոստիկանության և նրանց հրահանգողների...
Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբան Էդուարդ Պատվականյանը «Հետքին» տեղեկացրեց, որ այսօր Մաշտոցի պուրակից իրենց կենտրոն բուժօգնության նպատակով դիմել է 9 հոգի: Նրանք ունեցել են թեթեւ վնասվածքներ, հիմնականում` սալջարդեր: Ըստ բժիշկի` որեւէ քաղաքացի ստացիոնար...
Այսօր Մաշտոցի այգուց բերման ենթարկված 7 բնապահպան-ակտիվիստիների մեջ կան վնասվածքներ ստացած անձինք: Եղիա Ներսեսյանին մի քանի րոպե առաջ շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին Երրորդ հիվանդանոց:
Մենք՝ ՀՀ ինքնորոշված քաղաքացիներս, հայտարարում ենք, որ անկախ ոստիկանության գործադրած բռնությունների և ակտվիստների ձերբակալման փաստից, չենք լքելու Մաշտոցի պուրակը, պաշտպանելու ենք խաղաղ ցույցի իրականացման մեր իրավունքը, մինչև վերջ տեր ենք կանգնելու...