Համակարգը վերափոխված մարդ է վերադարձնում հասարակությանը:
Տեսագրությունը դիտելուց հետ-առաջ էի տանում պատկերը, կանգնեցնում կադրերը, որպեսզի նորից տեսնեմ իմ հին բարեկամներ Գուրգեն Մարտիրոսյանին, Զարուհի Մուրադյանին, Ավետիք Իշխանյանին, Արծվի Բախչինյանին:
10 տարի առաջ էր՝ 2004 թ-ի դեկտեմբերի 11-ն էր: Դեռ չգիտեի, որ երազս 11 օր է տևելու:
Ազատության իրավունքը խլել են ինձնից, իսկ ազատության ձգտելու իրավունքը ոչ մի օրենքով չի սահմանափակվում:
Խնդրում եմ իրավապահներին չանհանգստանալ՝ վերնագիրը կարդալով: Ես ամեն օր եմ կատարում մտովի փախուստ բանտից՝ հայտնվելով ֆիզիկական ազատության մեջ:
Գորիս ժամանելուց հետո, մի քանի օր անց սկսեցի նստել լուսամուտագոգին և աննկատ փորփրում էի պատը երկու ճաղերի արանքում, շաքարաջուր էի լցնում այնտեղ, զբոսահրապարակից մրջյուններ էի հավաքում ու լուցկու տուփի մեջ լցրած բերում էի խուց, բնակեցնում փորածս...
Ուրախացել էի՝ իմանալով, որ իմ «Դեպի ցմահ Ազատություն» ստեղծագործությունը «Օրանժ» գրքի մրցույթի առաջին փուլից հետո ընդգրկվել է երեք լավագույն պատմվածքների մեջ: Առանձնապես չտխրեցի, երբ ասացին, որ վերջին փուլում պատմվածքին ձայն չեն տվել:
Մեր կյանքի մոտ մեկ երրորդ մասն անցնում է քնի մեջ: Գիտնական Ֆրոյդն ասում է, որ երազներ տեսնելով` այս կամ այն կերպ իրականացնում ենք մեր չիրականացրած ցանկությունները:
Ես միշտ մտածել եմ, որ հայաստանյան բանտերում ամենահամբերատար մարդիկ են, որովհետև մենք անընդհատ ենք սպասում, ոմանք՝ նախորդ դարից, ինչպես ես: