Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է գյուղացիներին դիզվառելիք մատակարարելու բացառիկ իրավունքը տվել իր մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Ի՞նչ է, վարչապետը մտերիմներ չպե՞տք է ունենա»:
«Հրապարակին» հասած տեղեկություններով՝ ՕԵԿ շարքերը լքած Գագիկ Բաղդասարյանը ԲՀԿ փոխնախագահ, ժամանակին նույնպես «ՕԵԿ գիրը» ճակատից մաքրած Սամվել Բալասանյանի միջոցով նախօրեին ներկայացվել է Գագիկ Ծառուկյանին:
Ինչպես հայտնի է` փետրվարի 12-ին նախատեսված են Հրազդանի քաղաքապետի ընտրությունները, որտեղ առաջադրվել է նաև նախկին քաղբանտարկյալ և պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:
Համամասնական ցուցակների քննարկման ժամանակ, երբ կոալիցիոն ուժերի ղեկավարները փորձել են ցուցակների կազմման ընդհանուր սկզբունքներ մշակել, թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հորդորել է զերծ մնալ ոչ միայն բիզնեսմեն- օլիգարխներին ներառելուց,...
ՀՀ ոստիկանության հասարակայության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ոչ հերքել և ոչ էլ հաստատել է լուրն այն մասին, որ ոստիկանության պետ Վովա Գասպարյանը մայրական կողմից Ֆրանգուլյան է:
«Հայացքի» թղթակցի հարցին ի պատասխան` նա ասել է, որ առաջին անգամ է լսում այդ մասին, բայց դեմ չի լինի և կցանկանա պատգամավոր դառնալ:
Նրանք Արմեն Ալավերդյանի պատասխանները «լղոզված» համարեցին
Փոխվարչապետին վարչապետ դարձնելու առաջարկի կողմնակիցներն էլ քիչ չեն, ավելի ճիշտ` քիչ են, բայց` ավելի ազդեցիկ, ու այդ քայլի նպատակահարմարությունն ավելի համոզիչ է, քան դեմերինը:
Ի՞նչ պաշտոն կառաջարկեն գործող մարզպետ Կավալենկո Շահգալդյանին` դեռևս հայտնի չէ: Դա կախված կլինի ընտրություններում նրա` ՀՀԿ-ի համար ձեռք բերած ձայների քանակից: