Ջրառատ գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ գործող թեկնածուն Լևոն Երանոսյանի քրոջ որդին է և ամբողջ վարչական ապարատը նրա օգտին է աշխատում:
Վերընտրվելու հնարավորությունների մասին Ն. Կիրկոսյանն ասում է՝ Աստծուց առաջ չընկնենք, Ա. Հարոյանն էլ նմանատիպ պատասխան է տալիս՝ վերևն Աստված, ներքևը ժողովուրդ:
Բազմաթիվ էին նաեւ քվեարկության թերթիկը առանց ծրարի մեջ դնելու հանձնաժողովի անդամներին մոտենալու դեպքերը:
Ոստիկանության աշխատակից, մայոր Յուրա Միքայելյանը պնդում է, որ իրենց միջամտության կարիքը չի եղել, եթե լիներ, ապա հանձնաժողովի նախագահը կկանչեր:
15/02 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հակոբ Մեսրոպյանն ասաց, որ 15 ընտրողի արդեն օգնություն են ցույց տվել, քանի որ ունեցել են հենաշարժողական խնդիրներ` պայմանավորված ծերությամբ:
Հիշեցնենք, որ դիտորդ Անուշիկ Ռշտունին մեզ հետ զրույցում նշել էր՝ մինչ այժմ ընտրության եկածներից գրեթե մեծամասնության ձեռքին նույն թղթից կտորներ էին, որոնց վրա նշված էին իրենց ընտրահամարը եւ 35 համարը՝ շրջանակի մեջ վերցրած։ Այնուհետ պարզվեց՝...
«Թրանսփարեսնսի ինթերնեյշնլ» հակառոպուցիոն կենտրոնի դիտորդ Անուշիկ Ռշտունը նկատել է, որ քաղաքացիները 14/10 ընտրատեղամաս գալիս են արդեն իսկ ուղղորդված.
Արարատի Նոր Խարբերդի 16/1 ընտրատեղամասում քիչ առաջ բաց քվեարկություն էր կատարվում:
Հանձնաժողովի անդամները ստիպված հեռախոսների լույսն էին գցում քվեախցերից ներս, որպեսզի ընտրողները կատարեն իրենց ընտրությունը: