HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի են Երևան-Ապարան ավտոճանապարհի 68-70 կմ-ն, Սոթք-Քարվաճառ, Կայք-վարդենիս, Սիփան-Գեղաձոր, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ և Մռավյան գյուղերի, Ծաղկահովտի տարածաշրջանի ավտոճանապարհները:

Կապան-Գորիս ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ միայն բեռնատարների համար.

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 580 բեռնատար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter