HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիլիջանում` տան լոգարանում, հայտնաբերվել են 27-ամյա ամուսինների դիերը

Քննչական կոմիտեի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Դիլիջան քաղաքում Շիրակի մարզի երկու բնակիչների՝ ամուսինների, մահվան բոլոր հանգամանքները:

2020 թվականի փետրվարի 12-ին՝ ժամը 01:00-ին, Ոստիկանության Դիլիջանի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցում գտնվող տներից մեկի լոգարանում հայտնաբերել է Շիրակի մարզի բնակիչների՝ 1993թ. ծնված ամուսինների դիերը:

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):

Դեպքի վայրի զննության արդյունքում պարզվել է, որ տան լոգարանում տեղադրված է գազի արագային ջրատաքացուցիչ:

Երիտասարդ ամուսինների մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, որին զուգահեռ  կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter