HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մարությանը ներկայացրել է Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ներկայացրել է Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին: Այս մասին հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Նոր Նորքի նոր ղեկավարը Հովհաննես Մանուկյանն է, որը մինչև այժմ զբաղեցնում էր Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Վարչական շրջանի աշխատակազմի հետ հանդիպմանը Հայկ Մարությանը նշել է, որ մայրաքաղաքի ամենաշատ բազմաբնակարան շենքերն ունեցող շրջաններից մեկում հատկապես արդիական են վերելակային տնտեսության, մուտքերի և տանիքների վերանորոգման, ինչպես նաև կանաչապատման խնդիրները: Քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ վարչական շրջանի նոր ղեկավարը կկարողանա հաջողությամբ կառավարել այս մարտահրավերները՝ համակարգային լուծումներ տալով: Քաղաքապետը նշել է նաև, որ առանցքային կարևորություն ունի համատիրությունների աշխատանքի արդյունավետության խնդիրը:

Ըստ տարաաշված հաղորդագրության՝ այնուհետև Հայկ Մարությանը մեկնել է Աջափնյակ, որտեղ ներկայացրել է վարչական շրջանի նոր ղեկավար Թելման Թադևոսյանին: Մատնանշելով շրջանի հիմնական խնդիրները՝ քաղաքապետը այստեղ ևս կարևորել է բնակչության իրավունքների և պարտականությունների իրազեկման խնդիրը: Քաղաքապետն անդրադարձել է նաև հատկապես Աջափնյակում արդիական վթարային շենքերի խնդրին:

Հայկ Մարությանն անդրադարձել է նաև Աջափնյակում շահագործվող հանքերի խնդրին՝ նշելով, որ քաղաքային իշխանությունը ձգտում է հնարավորինս սահմանափակել մայրաքաղաքի տարածքում այս կարգի գործունեությունը և վերջերս մերժվել է նոր հանքի շահագործման հայտը:

Ինչ վերաբերում է ապօրինի շինարարության խնդրին, ապա, քաղաքապետի խոսքով, պետք է բոլոր օրինական մեթոդներով պայքարել այդ երևույթի դեմ՝ խստիվ պատասխանատվության ենթարկելով այն մարդկանց, որոնք դժվարությամբ են ընկալում ներկա իրողությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter