HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի դատախազությունում խորհրդակցություն է անցկացվել համապետական ընտրությունների նախապատրաստության առիթվ

Փետրվարի 19-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության աշխատակիցների հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի դատախազության պաշտոնական կայքը։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարում էին ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են առաջիկայում Արցախի Հանրապետությունում անցկացվելիք նախագահական և Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման, քվեարկության ընթացքում, ինչպես նաև հետընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների դիմումների, ահազանգերի քննության ու ընթացքավորման նկատմամբ դատախազական արդյունավետ հսկողության իրականացմանն առնչվող հարցերը:

Ըստ հաղորդագրության՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և դատախազներին ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման, նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս տարածքներում աշխատող դատախազներին օպերատիվ և գործնական աջակցության ցուցաբերման, հնարավոր հրատապ խնդիրներին արագ արձագանքումն ապահովելու նպատակով շահագրգիռ այլ օղակների՝ ԱՀ ԿԸՀ-ի, դիտորդական առաքելություն իրականացնող և այլ կազմակերպությունների, իրավապահ մյուս մարմինների հետ փոխգործակցության մեխանզիմները, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության հետ փորձի փոխանակման համատեքստում ԱՀ դատախազների և քննչական կոմիտեի քննիչների համար համապատասխան դասընթացների կազմակերպման հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter