HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ թեկնածուն ընտրվել է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամ

Դեկտեմբերի 4-ին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի (ԵԽ)՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով կոնվենցիայի կողմ հանդիսացող անդամ պետությունների 27-րդ հանդիպման ժամանակ Հայաստանի թեկնածու, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը 4 տարի ժամկետով ընտրվեց ԵԽ՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) անդամ։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Խմբի անդամների ընտրություններին ներկայացված էին 18 երկրի 27 թեկնածու և Հայաստանի թեկնածուի հետ մեկտեղ ընտրվեցին նաև Գերմանիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Բելգիայի և Լիտվայի ներկայացուցիչները։ 

***

Եվրոպայի Խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խումբը բաղկացած է 15 անդամից և հանդիսանում է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով կոնվենցիայի վերահսկման պատասխանատու մարմին և հրապարակում է զեկույցներ՝ գնահատելով անդամ պետությունների կողմից մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter