HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում տեղի կունենա ՀՅԴ 33-րդ ընդհանուր Ժողովը

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը տեղեկացնում է, որ սույն թվականի հունվարի 16-24-ը Արցախում տեղի կունենա ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։

Ընդհանուր ժողովի հանդիսավոր բացումը, ըստ հաղորդագրության, տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը 11-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Ընդհանուր ժողովը կքննարկի ՀՅ դաշնակցության նախորդ 4 տարիների գործունեությունը, կորոշի կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները։ Ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ բյուրոյի նոր կազմը:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter