Այսինքն՝ մոտ 500քմ տարբերության պատճառով տարածքում բնակվողների համար հանրային լսում չի կազմակերպվել, և հիմա եթե փողոց էլ փակեն, նրանց լսող չկա. ամեն ինչ արվում է՝ ըստ սահմանված «դրույթների»։
Նախատեսվում է, որ Սիսակյան 3-ի նորկառույցը պետք է ունենա 12 հարկ, ինչի պատճառով ստվերում են մնալու սեփական տները և հարակից հինգհարկանի շենքերը. փակվելու է դրանց տեսադաշտն ու արևի մուտքը։