Այս ընտրատեղամասում է գրանցված նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինս դեռևս ընտրության համար տեղամաս չի եկել:
9/16 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արա Կիլիչյանի փոխանցմամբ՝ քվեարկությունն ընթանում է առանց որևէ խախտումների և արտառոց դեպքերի:
Նաիրա Զոհրաբյանն ահազանգ է ստացել, որ «Մոս» մականունով մեկն աշխատում է «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի համար:
Աջափնյակի 6/22 ընտրատեղամասում քվեարկողների հոսքը աճում է:
Պարզվել է, որ ցուցակ 2-ում 871 համարին հաջորդում է միանգամից 881 համարը, այսինքն՝ բացակայում են թվով 10 ընտրողների տվյալներ։
Ըստ դիտորդական կազմակերպության` կոնկրետ տեղեկություններ ստացել են վերը նշված տեղամասերից, սակայն ահազանգեր են ստանում, որ դա համատարած է։
Ընտրողները զարմացած են, որ տեղամասի բակում հավաքված տղամարդիկ չկան եւ ընտրողներին չեն ուղղորդում
«Անկախ դիտորդ» դաշինքի գրանցած խախտումները:
Ընտրություններին մասնակցող 12 կուսակցություններից և դաշինքներից այս պահին միայն «Իմ քայլը» դաշինքը ներկայացուցիչ ունի, դիտորդներ չկան: