Մեկ տարի է` փաստաբաններին չի հաջողվում հասնել «Սուրմալուն» շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի գույքի վրա արգելանք կիրառելուն:
Դատախազությունից հետաքրքրվել էինք՝ արդյոք քրեական վարույթի շրջանակներում որևէ պաշտոնատար անձի կամ իրավապահ մարմինների ներկայացուցչի մեղադրանք է առաջադրվել: Ստացել ենք բացասական պատասխան:
Վերացել է ընկերության գործունեությունը մասնակի կամ ամբողջովին դադարեցնելու հիմքը։
Իրականացված հետազոտությունների արդյունքում նշված օբյեկտում հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022թ. օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կրկին կալանավորվել է առևտրի կենտրոնում տարածք վարձակալած տնտեսվարող Վ.Հ.-ն:
Վարույթի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենը, փոխտնօրենը և 3 տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը:
Թե ինչ մեղադրանքով՝ դեռ հայտնի չէ։ Դատախազությունը մանրամասները կներկայացնի ավելի ուշ։
Ընդհանուր առմամբ 397 անձի տրամադրվեց 16 միլիոն 951 հազար 900 դրամ:
Զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում աջակցություն կտրվի յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3 մլն դրամի չափով: