The Wall Street Journal-ի աղբյուրների տվյալներով՝ ամերիկյան զինուժը Տեխասից Միջին Արևելք է փոխադրում Patriot տեսակի զենիթահրթիռային համակարգեր։
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հոկտեմբերի կեսերին հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ քննարկելու Իրանի դեմ ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Միացյալ Նահանգներին կոչ է արել հետևել փոխըմբռնման հուշագիրը, որը կողմերը ստորագրել էին հունիսի 18-ին։
ԱՄՆ առաջնորդը դարձյալ կրկնել է, որ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Կատարի դաշնակիցները, ինչպես նաև Թեհրանը իրեն խնդրել են չեղարկել Իրանի դեմ նախատեսված հարվածները: Նրա խոսքով՝ ԱՄՆ դաշնակիցները պնդում են, որ «գործարքն արդեն կնքվել է»։
Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ հարվածներն իրականացվել են այն նպատակով, որպեսզի «նվազեցվեն Հորմուզի նեղուցում քաղաքացիական նավերի վրա հարձակումների Իրանի կարողությունները»։
Թրամփը նաև հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ի գիշերը «շատ հզոր հարվածներ» են հասցրել Իրանի ուղղությամբ։
Վարչապետն իր ցավակցություններն է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին, ինչպես նաև Ալի Խամենեիի ընտանիքի անդամներին:
Կողմերը պայմանավորվել են ստեղծել Բարձր մակարդակի հանձնաժողով, որը կզբաղվի բանակցությունների գործընթացի վերահսկողությամբ։ Իրանն ու ԱՄՆ-ն նաև «կապի գիծ» են ստեղծել Հորմուզի նեղուցում «միջադեպերն ու թյուրիմացությունները» կանխելու համար:
Այն 60 օրով երկարաձգում է ապրիլին հայտարարված հրադադարը, որպեսզի կողմերը համաձայնության գան վերջնական փաստաթղթի շուրջ։ ԱՄՆ-ն ընդգծում է, որ առայժմ սա միայն հուշագիր է, և դրա դրույթները կիրագործվեն միայն այն դեպքում, եթե Իրանը «իրեն լավ պահի»։