Կերչի նեղուցին մոտենալու պահին ծովային անօդաչուի հարձակման հետևանքով վնասվել է ռուսական «Սիգ» հեղուկանավը։ Այդ մասին նշվում է Ռուսաստանի ծովային ու գետային տրանսպորտի դաշնային գործակալության տարածված հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները կապ ունեն Ղրիմի կամրջի երկու պայթյունների հետ։
Կալուգայի մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը մարզի հարավարևմտյան հատվածում խոցել են 6 անօդաչու։ Նրա խոսքով՝ տուժածներ և ավերածություններ չկան։
Վաշինգտոնը հաջորդ շաբաթվա սկզբին կարող է հայտարարել Կիևին ռազմական օգնության հերթական փաթեթի տրամադրման մասին։ Այդ մասին հայտնում է Politico պարբերականը։
Ռուսական զորքերը օգոստոսի 2-ի գիշերը հարձակվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքների վրա։ Իրանական արտադրության «Shahed» անօդաչուները հարվածել են նավահանգստային ու արդյունաբերական ենթակառուցվածքների ուղղությամբ։
Գործակալության աղբյուրները կարծում են, որ Նյու Յորքում Զելենսկին կներկայացնի խաղաղության իր բանաձևը։ Վերջինս 10 կետից բաղկացած ծրագիր է, որը նպատակ ունի կանգնեցնել պատերազմը։
ԱՄՆ-ն չի վարանի պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ՝ ՌԴ-ին զենք մատակարարելու համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը։
Անօդաչուներից մեկն ընկել է «Մոսկվա-Սիթի» գործարար շրջանի երկնաքերերից մեկի վրա։ Դրա հետևանքով վնասվել է երկնաքերի 21-րդ հարկի արտաքին հատվածը։ Տուժածներ չկան։ Մոսկվայի գործարար կենտրոնը հարձակման էր ենթարկվել նաև հուլիսի 30-ի գիշերը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և թուրքական Baykar ընկերությունը պայմանագիր է ստորագրել Ուկրաինայում Bayraktar անօդաչուների վերանորոգման և սպասարկման կենտրոնի կառուցման վերաբերյալ։