ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Ուկրաինային 400 միլիոն ԱՄՆ դոլարի օգնության նոր` թվով 33-րդ փաթեթի մասին։ Այդ մասին նշվում է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայք էջում։
Ուկրաինայի զինված ուժերը, հավանաբար, պայմաններ են ստեղծում Բախմուտի որոշ շրջաններից զորքերի վերահսկելի հետ նահանջի համար, որը ռուսական զինուժը փորձում է գրավել 2022 թվականի մայիսից։ Այդ մասին մարտի 3-ի տեղեկագրում գրում են ISW-ի փորձագետները։
Եվրոպական խորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեթսոլան ժամանել է Ուկրաինայի Լվով քաղաք։ Այդ մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
Փաստաթուղթը հրապարակվել է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական կայքում և վերնագրված է «Ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծման Չինաստանի դիրքորոշումը»։
Խերսոնի կենտրոնի հրթիռակոծման հետևանքով հայտնի է առնվազն 6 զոհի մասին։ Այդ մասին հայտնել է «Суспильне»-ն՝ հղում անելով Խերսոնի պաշտպանության մամլո ծառայության պետ Դմիտրի Պլետենչուկին։ Վերջինիս պնդմամբ՝ ևս 12 մարդ վիրավորվել է։
Ճապոնիայի կառավարությունն ուսումնասիրում է Հիրոսիմայում 7-ի խմբի (G7) առաջիկա գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավիրման հնարավորությունը։ Այդ մասին կիրակի օրը հայտնել է ճապոնական NHK հեռուստաընկերությունը։
Ռուսաստանի զինված ուժերը փետրվարի 11-ի գիշերը իրանական արտադրության Shahed անօդաչուներով հարձակվել են Ուկրաինայի Կիևի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի ու Նիկոլաևի մարզերի վրա։ Այդ մասին հայտնում են տեղական իշխանությունները։
Ռուսաստանի զինված ուժերը փետրվարի 10-ին ևս մեկ զանգվածային հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի տարածքն ու կրիտակական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ արձակել ավելի քան 100 հրթիռ։ Այդ մաիսն հայտնում է ISW-ն։
Ելիսեյան պալատի բակում Վլադիմիր Զելենսկուն դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Մի քանի վայրկյան անց Մակրոնին ու Զելենսկուն Ելիսեյան պալատի մուտքի մոտ միացել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։