Սա Վլադիմիր Զելենսկու այս տարվա երկրորդ այցն է Ուկրաինայի սահմաններից դուրս։ Փետրվարին նա այցելել էր Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, իսկ այնուհետ՝ Բելգիա։ Այս այցը, սակայն, տարբերվում է նրանով, որ ավելի վաղ այցի մասին հայտարարվել էր։
Ինչպես նշում են ուկրաինական լրատվամիջոցները, գիշերն Օդեսայում լսվել են պայթյուններ։ Ընդորում օդային տագնապի ազդանշանը հնչել է քաղաքում պայթյուններից մի քանի րոպե անց, գրել են լրագրողները։
Ռազմաճակատում ձմեռային հարձակման հետևանքով, մարտի 31-ի դրությամբ, Ռուսաստանը չի հասել իր առջև դրված նպատակների իրագործմանը, ինչը հանդիսանում է Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի ողջ տարածքի գրավումը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահող երկրները փոփոխվում են յուրաքանչյուր ամիս։ Հերթականությունը որոշվում է անգլերենով երկրների անվանումների այբբենական կարգով: Մարտին նախագահող երկիրը Մոզամբիկն էր, իսկ մայիսին այն կնախագահի Շվեյցարիան։
Ուկրաինան Լեհաստանից պատվիրել է Rosomak տեսակի 100 ութակնանի մարտական զրահափոխադրիչ։ Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։ Գնումը կվճարվի այն գումարներից, որոնք Ուկրաինային կտրամադրեն ԵՄ-ն ու ԱՄՆ-ն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել հարյուրավոր ռուսաստանցիների և ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։ Համապատասխան փաստաթղթերը հրապարակվել են այդ երկրի նախագահի պաշտոնական կայք էջում։
Մոսկվան, մինչև 2023 թվականի չորրորդ եռամսյակը, պատրաստվում է արգելափակել YouTube-ը։ The Octagon-ը գրում է, որ Սի Ծինփինի Մոսկվա կատարած այցից հետո այս հարցում տեխնիկական աջակցություն են ցուցաբերում Չինաստանի փորձագետները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը՝ ապրիլի 1-ին հայտարարել է, որ մեկ ժամ շարունակ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ։ Նրանք քննարկել են պաշտպանական ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը:
Ուկրաինայի նախագահի հետ միասին այնտեղ են եղել նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը, Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբը և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։