Ռուսական բանակը փետրվարի 8-ի գիշերը հրթիռակոծել է Խարկովի կենտրոնը։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Նորվեգիայի կառավարությունը մտադիր է Ուկրաինային տրամադրել 75 միլիարդ նորվեգական կրոն (6,8 միլիարդ եվրո)՝ բազմամյա օգնության փաթեթի շրջանակներում։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։
Գերագույն ռադան Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակել է Վասիլի Մալյուկին, որը մինչ այդ ուկրաինական հատուկ ծառայության ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարողն էր։ Այդ մասին հայտնում է УНИАН-ը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է անձամբ մասնակցելու Եվրամիության անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովին, որը կկայանա փետրվարի 9-10-ը Բրյուսելում։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը կտեղափոխվի պետական այլ պաշտոնի։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի գերագույն ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
Պորտուգալիան Ուկրաինա կուղարկի Leopard 2 տանկեր։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Անտոնիո Կոստան։
Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը, որը 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին փորձում էր միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության միջև բանակցություններում, կիսվել է երկու կողմերի հետ իր շփումների վերաբերյալ հիշողություններով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ռուսաստանցի 63 ռազմագերու ուկրաինական գերեվարումից վերադարձի մասին։ Փոխարենը ռուսական գերությունից Ուկրաինա է վերադարձել 116 մարդ։
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,175 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ նոր ռազմական օգնության փաթեթի մասին։ Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փաթրիք Ռայդերը։