Լուսանկարները` Հակոբ Պողոսյանի
Թալիշում վիրավորված ալավերդցի շարքային Բախշիկ Հակոբյանին հիվանդանոցից հետո թույլ են տվել վերականգնվել տանը` մոր խնամքի ներքո:
Սամվելն ու Վլադիմիրը երեք տարի չէին տեսնվել․ ավագ եղբայրը բանակում է եղել, երբ զորակոչել են կրտսերին:
Ազատամարտիկ Արամ Ներսիսյանի հիշողությունների միջով ձգվող թելը տեղ-տեղ պրկվում է, տեղ-տեղ թուլանում: «Ծանր հիշողություն». այսպես է անվանում 90-ականների պատերազմի դրվագներից մեկը: Սա պատմում է մեր զրույցի ավարտին: Ասում է՝ այդպիսի օր չկա, որ չհիշի...
Նարեկ Վարդումյանը կցկտուր է պատմում ապրիլի 2-ի առավոտվա մասին, մայրը, սենյակում ելումուտ անելով, խնդրում է որդուն պատմել կատարվածը: Նարեկին ասում եմ՝ եթե չես ուզում, չխոսենք: Առարկում է, ասում է՝ չէ, կարճ, բայց կխոսեմ:
Հրայրը պատմում է, որ հերթով տեսել է, թե ինչպես են ընկնում ծառայակից ընկերները: Այդ դրվագները նա դժվարությամբ է նկարագրում:
Հարցնում եմ՝ ապրիլի 2-ն ի՞նչ փոխեց իր պատմության մեջ: «Շատ բան փոխեց: Էդ հարցին միշտ սպասում էի, բայց տվող չկար: Ես կվերնագրեմ՝ կյանքի ու մահվան կռիվ, որ մենք հաղթեցինք, ես հաղթեցի, որ մինչև էստեղ հասել եմ, ճանապարհին ինձ դուրս բերելուց նորից վիրավորվեցի:...
Գրետա Հայրապետյանն իր տղայի, հարսի և երկու թոռների հետ տանն է եղել, երբ հակառակորդը հրթիռակոծել է Արցախի Թալիշ գյուղում գտնվող իրենց տունը։
Թշնամու ուղղաթիռն ապրիլի 2-ին խոցած շարքային Գեւորգ Մանուկյանի հայրական տանն եմ՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Հայրը՝ Հովհաննեսը, բակում շարած մեղվափեթակներն է ստուգում՝ թեպետ օրերը դեռ չեն տաքացել ու մեղվին բնության գիրկ ուղարկելու ժամանակը...