«Բոլոր ցուցմունքներիցս հրաժարվում եմ, անգամ եթե ենթարկվեմ քրեական պատասխանատվության,- հայտարարեց Համլետ Հովհաննիսյանը: – Թե խի՞ եմ գրել, ես գիտեմ: Մեղավորը ես եմ եւ դրա համար պատրաստ եմ ընդունել Ձեր որոշումը, ինչ որոշում էլ որ կկայացնեք»:
Փաստաբանը մանրամասնում է, որ վկաներից Գաբրիել Գաբրիելյանն իր պաշտպանյալի դեմ ցուցմունք չտալու համար, որպես զանգվածային անկարգությունների կազմակերպիչ, դատապարտվել է: Ավելին` վերջինիս հանել են դատակոչված վկաների ցուցակից: Իսկ Լավրենտ Գասպարյանն...
Մ. Առուստամյանը կարծիք հայտնեց, որ իր պաշտպանյալին, ըստ էության, մեղադրանք առաջադրված չէ: «Կամ, եթե այն պատշաճ կարգով չի կազմվել եւ չի համապատասխանում օրենքի պահանջներին, ինչպե՞ս է իրականացվելու արդարացի դատաքննություն»,- տարակուսեց փաստաբանը:
Ամբաստանյալների խնդրանքով` պաշտպանների բացակայության պատճառով դատավարությունները հետաձգվեցին: Հակոբ Հակոբյանի դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 27-ին, Մյասնիկ Մալխասյանինը` ապրիլի 28-ին: