Ինչ-որ մեկը կոտրեց Մոնթեի գրասենյակի դուռը, հետո Ցավը` ականի վրա ոտքը կորցրած մարտիկը, ցատկելով կտրեց-անցավ սենյակը մինչեւ այն գրասեղանը, որի առջեւ Մոնթեն նստած գրառումներ էր անում:
Կարաչինարում Մոնթեն նորից տեղադրեց թեթեւ հրանոթը, բայց սեպտեմբերի 18-ին, երբ պարզվեց, որ ադրբեջանցիներն առաջիկայում չեն պատրաստվում գյուղը գրավել, նա միացավ իր ընկերներին Մանաշիդի ճակատում
Կոմիտասը կանգ առավ, իսկ Մոնթեն, ինքնաձիգը լիցքավորելով, դուրս թռավ մեքենայից: Զինվորն ու Մոնթեն մոտեցան իրար` ինքնաձիգներն իրար վրա պահած, մինչեւ կանգնեցին դեմ առ դեմ:
Ժամանակն ինքնին նույնպիսի թշնամի էր, ինչպիսին ադրբեջանական տանկերն էին, եւ Մոնթեն համոզված էր, որ հայկական կողմն այդ թշնամուն տանուլ էր տալիս:
Այդ ժամանակ պայթող տանկային արկերն այլեւս մի ակնթարթից ավելի ուշադրություն չէին պահանջում Մոնթեից: Որոշ օրերի նա ղեկավարում էր երկու ճակատամարտ տարբեր ճակատներում: .
ՊԱԿ-ի Արմենը Մոնթեի հետեւից տերմինալ մտավ ու նրան հանձնեց Սեդայի ձեռքով գրված մի գրություն: Մոնթեն խեթ նայեց փողկապավոր անծանոթին: Մի՞թե սա խաբեություն էր, եւ մի՞թե իրեն պիտի ձերբակալեին ու բանտ նստեցնեին:
Ի թիվս այլ լուրերի, ես նաեւ իմացա, որ Մոնթեն այժմ կասկածում էր իր նախկին ենթադրության վրա` թե Շիշկոյի տղաներն էին սպանել Հակոբյանին: «Գաղտնի բանակի» պարագլխի այրի Ժանեթ Հակոբյանը շուտով հաստատելու էր Մոնթեի նոր կասկածները` թե ձգանը քաշել էին Հակոբյանի...
Հարավային Կովկասի լեռնաբնակները նրան սուրբ էին հայտարարել` կոչելով «մեր սուրբ տղա», իսկ New York Times-ի լրագրողը հիշատակել էր մի հայի, որը նրան անվանել էր «մեր երբեւէ ունեցած լավագույն աստվածը»:
Մի քանի գարուն առաջ միայն ծառերի կոճղերն էին փրկվել հրի ճարակ դառնալուց: Ես լցնում եմ ջուրը, իսկ Սեդան սրբում է սալաքարը` փայլեցնելով մոխրագույն մակերեսը: