Պաշտպանները ներկայացրել էին նաև գրավի միջնորդություն, որը, փաստորեն, նույնպես մերժվել է:
Դատարանը Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ՀՔԾ-ի միջնորդությունը ստանալուց երկու օր հետո, երեկ՝ մարտի 14-ին հեռացել էր խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու և փաստորեն, բավարարել է այն:
Քոչարյանը բերվել է դատարան, և մասնակցում է նիստին:
Դատավոր Արմեն Բեկթաշյանի, քիչ առաջ հետաձգեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդության քննությունը: Նիստը կշարունակվի վաղը՝ մարտի 14-ին:
Դեկտեմբերի 7-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշել էր ուժի մեջ թողնել Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ 1-ին ատյանի դատարանի որոշումը, որից հետո Քոչարյանը կալանավորվել էր ու առ այսօր գտնվում է կալանքի տակ:
Քոչարյանի պաշտպանական կողմը շուրջ 70 աշխատանքային օր է պահանջել գործի նյութերին ծանոթանալու համար:
Գործը կքննվի ապրիլի 9-ին:
Ալումյանը պատասխանեց, որ Քոչարյանին մի բարձրաստիճան պաշտոնյա փորձել է այցելել, բայց թե ով է նա, պաշտպանը չհրապարակեց՝ նշելով, որ Քոչարյանը չի ցանկանում այդ հարցը մեկնաբանել:
Դատարանը չորս օր քննում էր Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու դեմ նրա պաշտպանների բողոքը, և խորհրդակցական սենյակ էր հեռացել փետրվարի 4-ին: