Ընտրողների պակաս չի նկատվում, խախտումներ դեռ չեն արձանագրվել: Նախնական տվյալներով՝ ընտրողների թիվը կազմում է 272: Իսկ 14:00-ի դրությամբ 1853 գրանցված ընտրողներից քվեարկել է 624 ընտրող:
Ժամը 11:10-ի սահմաններում տեղամասում ընտրության ներկայացած ընտրող Գոհար Ջամալյանի նույնականացման քարտը ձեռքից վայր ընկավ և տեղամասի սենյակի փայտապատ հատակի փայտերի արանքով հայտնվեց հատակի տակ:
Վստահված անձը պահանջել է արձանագրություն կազմել խախտման մասին:
Ընտրատեղամասի առջեւ շատ են մեքենաների եւ մարդկանց կուտակումները, քանի որ ընտրողները տեղամաս են բերվում մարդատար մեքենաներով։
13:11-ին «արտակարգ իրավիճակ» ստեղծվեց տեղամասում, քանի որ ընտրական հանձնաժողովի նախագահը չէր կարողանում կառավարել ընթացքը:
Հանձնաժողովի նախագահ Աշխարհուհի Սահակյանի խոսքերով՝ ընտրախախտումներ չեն գրանցվել: Կուտակուներ են նկատվում և՛ ընտրատարածքի ներսում և՛ մուտքի մոտ:
Ժամը 13.00-ի դրությամբ Սարուխանի թիվ 22-2 ընտրատեղամասում այլ անձի օգնությամբ ընտրությանը մասնակցել է 23 ընտրող: Հանձնաժողովի նախագահի վստահեցմամբ՝ նրանք բոլորը տեսողության խնդիրներ ունեին:
«Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ի ներկայացուցչի կողմից հայտնաբերվել է կենսաչափական անձնագրով քվեարկությանը մասնակցության փորձ, որն անմիջապես կանխվել է:
Լիճքում հանձնաժողովի անդամները հազիվ են զսպում ընտրողների հոսքը